Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդը հայտարարել է, որ «Wikileaks»-ի հրապարակումների համար պետք է մեղադրել ոչ թե կայքէջի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասսանժին, այլ Միացյալ Նահանգներին: «Պարոն Ասսանժը պատասխանատու չէ Միացյալ Նահանգների դիվանագիտական հաղորդակցությունների ցանցից քառորդ միլիոն փաստաթղթերի չթույլատրված հրապարակման համար, ամերիկացիներն են պատասխանատու»,- հայտարարել է Ռուդը` հավելելով, որ Ասսանժի նկատմամբ պետք է պահպանվի անմեղության կանխավարկածը, եւ որ Ավստրալիան պաշտպանելու է նրան, ինչպես կաներ արտերկրում ցանկացած ավստրալացու ձերբակալության դեպքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել` խոստանալով պատժել բոլորին, ովքեր պատասխանատու են փաստաթղթերի ապօրինի արտահոսքի համար: