Հարց
Հարուցված կատարողական վարույթում ես հանդիսանում եմ պահանջատեր: Կատարողական գործողությունների կատարման համար դատական ակտերի հարկադիր ծառայությունը ինձանից պահանջում է վճարել կատարողական ծախսերի կանխավճարը: Ինձ այժմ հետաքրքրում է, արդյոք ես՝ որպես պահանջատեր, պե՞տք է վճարեմ կատարողական ծախսերի կանխավճարը:
Լեւոն
ք. Երեւան
Պատասխան
Հարգելի՛ ընթերցող, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային uտորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել համապատաuխան ծախuերի կամ դրանց մի մաuի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար: Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից:
Մինչդեռ այս առումով հարկ է ընդգծել, որ սա ընդամենը իրավունք է, այլ ոչ թե պարտականություն, հետեւապես, եթե պարտատերը գտնում է, որ կատարողական վարույթի ձգձգումն իր համար կարող է անբարենպաստ հետեւանքներ առաջացնել, իրավունք ունի վճարել կանխավճար կատարողական գործողությունների կատարման համար: Իսկ կատարողական գործողությունների ավարտից հետո գումարը ենթակա է վերադարձման, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից:
Հարգելի ընթերցող, «168 Ժամում» մեկնարկած «Իրավաբանի անկյուն» խորագրի նյութերը պատրաստում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան
(ՀԵԻԱ): Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով անվճար իրավաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԵԻԱ-ի Երեւանի հակակոռուպցիոն կենտրոն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 (մուտքը բակի կողմից), կամ զանգահարել անվճար թեժ գիծ` 0-8000-11-10 հեռախոսահամարով: Խորագիրն այսուհետ լույս կտեսնի յուրաքանչյուր հինգշաբթի: ՀԵԻԱ-ն նաեւ անվճար իրավաբանական ծառայություն կմատուցի «168 Ժամին» դիմած քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ որոնց խնդիրներին թերթն անդրադարձել է: ՀԵԻԱ-ն գործարկում է թվով 9 Շահերի պաշտպանության եւ աջակցության (հակակոռուպցիոն) կենտրոններ եւ ընդունարաններ Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Աշտարակ, Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքներում: