Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը նախատեսում է օրինականացնել իրավա-պայմանագրային հարաբերությունները Հայաստանի եւ չճանաչված սուբյեկտների միջեւ: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասել է, թե փաստաթղթի ընդունումը որեւէ կերպ չի կարող ազդել ղարաբաղյան կարգավորման վրա: Նա հիշեցրել է, որ Հայաստանն առ այսօր պայմանագիր չի կնքել ԼՂՀ-ի հետ, սակայն նման օրենքի ընդունումը կանոնակարգում է իրավա-պայմանագրային հարաբերությունները երկու հանրապետությունների միջեւ: Ի դեպ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել էր, որ նման օրենք ընդունելով՝ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: