Ռուբեն Ջաղինյանը սիրահարվել է

09/12/2010

Երեւանյան սրճարաններում եւ ակումբներում համառ լուրեր են շրջում այն մասին, որ «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը վերջապես պատրաստվում է ամուսնանալ եւ բազում կանանց զրկել իր կինը դառնալու երազանքից: Մեր տեղեկություններով` Ռ. Ջաղինյանն արդեն նշանվել է, եւ հարսնացուն` Տոման, Մոսկվայում ապրող հայազգի ընտանիքից է: Զանգահարեցինք Ռ. Ջաղինյանին` «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի (որի պրոդյուսերն է) եւ ամուսնության մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով: Ֆիմի մասին հարցից հետո անցանք երկրորդ հարցին` «Ճի՞շտ է, որ ամուսնանում եք»: «Իսկ այդ հարցը կապ ունի՞ ֆիլմի հետ»,- հակադարձեց Ռուբենը: Նրան դուր չեկավ անձնական հարցերին մեր անդրադարձը: Բայցեւայնպես, իրեն հատուկ զսպվածությամբ նա պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ սիրահարվել եմ, իսկ մնացածն այդքան էլ կարեւոր չէ»: