Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը մասնակցել է Արդահանից 5կմ հեռավորության վրա գտնվող տարածքում Արդահանի կազմակերպված արդյունաբերական գոտու (OSB) հիմնարկեքի արարողությանը: Իր ելույթում, ըստ «Cumhurieyt» թերթի, նա ասել է. «Այս քայլով Արդահանը դուրս է գալիս արդյունաբերական քաղաք դառնալու ճանապարհ: OSB-ի կառուցմամբ Արդահանը ներդրողների համար կդառնա հրապուրիչ կենտրոն: Մեր ներդրողները կգործեն եւ այստեղ, եւ շրջակա երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում եւ Նախիջեւանում: Գուցե ՀՀ-ի հետ հարաբերություններն ապագայում հունի մեջ մտնեն, եւ մեր ներդրողները այդ երկրում էլ գործելու հնարավորություն ունենան»։