Բացահայտումներ ՌԴ-ի մասին

07/12/2010

Առաջիկա օրերին «Wikileaks»-ը հրապարակելու է Ռուսաստանին առնչվող փաստաթղթեր: Այս մասին ասել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը. «Մենք հազարավոր փաստաթղթեր ունենք, որոնցում խոսքը գնում է Ռուսաստանի մասին»: Ըստ նրա` փաստաթղթերում հիշատակվում է օլիգարխների, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ խոշոր ձեռնարկությունների մասին: Նշենք, որ «Wikileaks»-ի արդեն իսկ հրապարակած ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության գաղտնազերծված հաշվետվություններում Ռուսաստանը ներկայացվել է որպես ժողովրդավարության լիակատար բացակայությամբ կոռումպացված պետություն: ծՁԹ-ի լրագրողների այն դիտարկմանը, թե շատերը զարմացած են` ինչպե՞ս է Ասսանժին մինչեւ հիմա հաջողվում կենդանի մնալ, նա պատասխանել է, որ չի կարծում, թե ԱՄՆ-ը կհամարձակվի սպանել իրեն, քանի որ «ռիսկը շատ մեծ է»: «Wikileaks»-ի հիմնադիրը համոզված է, որ ներկայումս ինքը հանրության ուշադրության կենտրոնում է, եւ այդ հանգամանքը պաշտպանում է իրեն: