Ինքնասպան է եղել

07/12/2010

Երեկ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստի (Վերին Ախտա) գյուղապետարանից ահազանգել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն եւ հայտնել, որ սեփական տանը, կախվելու միջոցով, ինքնասպան է եղել նշված գյուղի բնակչուհի 74-ամյա Ամալյա Օհանի Գրիգորյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` գյուղ են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր են ժամանել նաեւ դատաբժիշկն ու դիակ տեղափոխող ավտոմեքենան: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գյուղացիների պատմելով` երկու օր առաջ տեղի է ունեցել Ամալյա Գրիգորյանի 41-ամյա որդու թաղումը, ով մահացել էր Ռուսաստանում` կաթվածից: Թաղման ժամանակ որդեկորույս կինը հայտարարել էր, թե այլեւս չի ուզում ապրել եւ ինքնասպան է լինելու, քանի որ մահացել են իր ամուսինն ու երկու որդիները, եւ ինքը մնացել է միայնակ: