Մերժել 150 մլն դոլարի ներդրման նախագիծը

07/12/2010

Ստամբուլի քաղաքապետարանի խորհուրդը չի հաստատել Ստամբուլի հայկական կաթոլիկ «Սուրբ Հակոբ» հիմնադրամի կողմից ներկայացված 150 մլն դոլար կազմող ներդրման նախագիծը: Թուրքական «Aksam» կայքի փոխանցմամբ` Եվրամիության պահանջներին համապատասխան փոփոխված թուրքական օրենքներն այսուհետ թույլ են տալիս ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին ձեռք բերել անշարժ գույք եւ տնօրինել դրանք, որից էլ սկսել են օգտվել մի շարք հիմնադրամներ: Այդ հիմնադրամներից մեկն էլ եղավ հայկական կաթոլիկ «Սուրբ Հակոբ» հիմնադրամը, որը դիմել էր Ստամբուլի քաղաքապետարան` Ստամբուլի կենտրոնում` Թաքսիմում, 48.000քմ հողատարածքի վրա կառուցել առեւտրի եւ մշակույթի կենտրոն: Ստամբուլի քաղաքապետարանը մերժել է հիշյալ նախագիծը` պատճառաբանելով, թե հիշյալ հատվածում հնարավոր է կառուցել միայն 17.000քմ տարածքով առեւտրի կենտրոն, իսկ հայկական հիմնադրամը ներկայացրել է 170 տոկոս ավելի տարածքի նախագիծ: