Ծեծ` «ոչ պատշաճ» հագուկապի համա՞ր

07/12/2010

Իրանական Սպահան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները դաժանաբար ծեծել եւ ձերբակալել են տեղական հայ համայնքի

14-ամյա մի աղջկա: Ինչպես հաղորդում է NCR-Iran.org-ը, դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտյան աղջկան կանգնեցրել են Կորպուսի պահապանները եւ հայտարարել, թե նա «ոչ պատշաճ է հագնված»: Զինվորականները ցանկացել են ձերբակալել աղջկան, վերջինս, սակայն, դիմադրություն է ցույց տվել: Աղջկան օգնության են շտապել այլ դեռահասներ, ովքեր փորձել են համոզել Կորպուսի պահապաններին՝ չձերբակալել աղջկան: Պահապաններին օգնության են հասել հատուկ ծառայությունների գործակալները, որոնք ցրել են երիտասարդներին, իսկ աղջկան դաժան ծեծի ենթարկել եւ ձերբակալել: