Երեկ «Guardian»-ի միջոցով բազմաթիվ հարցեր են ուղղվել «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին: Ընթերցողներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ կպատահի նրա սկսած գործի հետ, եթե իրեն «խաղից հանեն» (ֆիզիկապես կամ տեխնիկապես)։ Կա՞ արդյոք ակտիվիստների «2-րդ խումբ», որը կարող է շարունակել այս ամենը, թե՞ նրա չեզոքացումով վերջ կդրվի նաեւ այս խաղին։ Այս հարցերին Ասսանժը պատասխանել է. «Դիվանագիտական նամակագրության արխիվը՝ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից դուրս եկած նյութերի մեծ մասով հանդերձ, կոդավորված տարբերակով, գտնվում են ավելի քան 100.000 հոգու մոտ։ Եթե ինձ ինչ-որ բան պատահի, ապա կարեւոր մասերը ավտոմատ կհրապարակվեն։ Ավելին, արխիվները գտնվում են նաեւ բազմաթիվ լրատվական գործակալությունների տրամադրության տակ։ Պատմությունը կհաղթի։ Աշխարհը կտեղաշարժվի դեպի ավելի լավ տեղ։ Մենք կգոյատեւե՞նք։ Դա կախված է ձեզանից»: