«Le Monde»-ի հաղորդմամբ՝ Չինական տնտեսությունը շարունակում է արագ տեմպերով զարգանալ: Տարվա առաջին 9 ամիսներին ՀՆԱ աճի տեմպը կազմել է 9,4%, այն դեպքում, երբ տարվա սկզբին կանխատեսվել է ընդամենը 8%: Այս փաստը պայմանավորված է ներդրումների եւ արտահանման ծավալների հսկայական աճով: Չինական ընկերությունները շարունակում են գրավել արտասահմանյան շուկաները, քանի որ իրենց երկրում սպառման մակարդակը նվազել է: