«Wikileaks»-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվել Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած մի դեպքից: Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ` Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Ռիվկինը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե Սարկոզիի շրջապատն ամեն ինչ անում է, որպեզի նրան երջանկացնի: «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթում Ռիվկինը հայտնել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Ֆրանսիա այցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը գունավորվել էր Թուրքիայի դրոշի գույներով, եւ իմանալով Սարկոզիի ակնհայտ հակաթուրքական տրամադրությունները, նրա օդանավը փոխել է ուղղությունը, որպեսզի Ֆրանսիայի նախագահը չտեսնի թուրքական դրոշի գույներով Էյֆելյան աշտարակը: