Վիճակը ծանր է

02/12/2010

Երեքշաբթի օրը Երեւանի Ազատության պողոտայի եւ Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 1985թ. ծնված Էրիկ Դիեւյանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Է.Դիեւյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: