Երեկ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում, «Մարմարի աշխարհ» խանութի դիմաց միմյանց են բախվել «Գազել» մակնիշի 304 ՍՕ 64 համարանիշի բեռնատարն ու «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 13 ԼՍ 693 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` բախման հետեւանքով բեռնատար «Գազելը» շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան: Բեռնատար «Գազել» ավտոմեքենան, որը պատկանում է «Armenia Wine» ընկերությանը, վարել է 44-ամյա Ժիրայր Ավետիսյանը, իսկ «Տոյոտա Ռավ-4»-ը` 34-ամյա Շուշան Մելիքսեթյանը:
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: