Կիրակի օրը ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում մահացել է միկրոթաղամասի բնակիչ 21-ամյա Նվեր Էդիկի Սարգսյանը: Պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան միկրոթաղամասում գտնվող գազանանոցում առյուծին կեր տալու ժամանակ: Հրազդանցիների փոխանցմամբ, առյուծին կերակրելու ժամանակ կենդանին հարձակվել է Ն. Սարգսյանի վրա եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել: Գազանանոցը պատկանում է Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 263 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Արմեն Միհրանի Ավետիսյանին: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: