Դոմինգոն գալու է Երեւան

30/11/2010

«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 3-ին Երեւանի մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Պլասիդո Դոմինգոյին Հայաստան հրավիրելու գաղափարը մենք արդեն մի քանի տարի ունեինք, բայց դա միայն գաղափար էր, որովհետեւ իրականացնել գրեթե անհնարին էր: Տարիներ ի վեր մենք իր մենեջմենթի հետ խոսում էինք, հիշեցնում Հայաստանի մասին, բայց երբեք որեւէ արդյունք չենք ունեցել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նաեւ հավելել է. «Դոմինգոն հիմա ավելի շատ որպես դիրիժոր է հանդես գալիս, եւ որպես երգիչ Դոմինգոյին ստանալու համար որեւէ քաղաք տարիներ հերթի է սպասում, եւ նա հիմա շատ քիչ է երգում: Մեզ համար մեծ անակնկալ էր, որ վերջիվերջո դեկտեմբերի 3-ը Դոմինգոն համարեց հնարավոր` երեւանյան համերգի համար»: