«Wikileaks»-ի անվանարկումների առիթով

30/11/2010

Երբ համաշխարհային հանրությունը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է ապրում, գալիս է համաշխարհային նշանակության աղմուկի իսկական ժամանակը: «Wikileaks» նախագիծը, անկասկած, իրենից ներկայացնում է ԱՄՆ ներքաղաքական պայքարի արդյունք, ինչը ինքնին միանգամայն հասկանալի է կոշտ ներքաղաքական պայքարի պայմաններում, բայց ակնհայտ է եւ այն, որ նախագծին մասնակցում են պետություններ, որոնք հանդիսանում են ԱՄՆ մերձավոր գործընկերները: Հիշեցին եւ Կովկասի մասին, որը ստիպում է արտահայտել որոշակի կարծիք այդ կապակցությամբ: Մի շարք արեւմտյան երկրների վերլուծական հանրույթի իմ բարեկամները ուշադրություն են հրավիրում այն բանին, որ մի քանի իրական նյութերի պարագայում, կայքում հրապարակվում են ակնհայտ կեղծիքներ, կապված միջազգային քաղաքականության առավել առանցքային, աղմկոտ եւ գրավիչ իրադարձությունների հետ: Ես ինքս կարող էի նշել, որ «Wikileaks» նյութերի մեջ կա որոշակի նյութ, որը ես կատարել եմ ավելի վաղ բրիտանական խորհրդատվական խոշոր ընկերություններից մեկի խնդրանքով: Սակայն, ես այդ աշխատանքը կատարեցի ոչ թե պնդմամբ, այլ բանավեճի տեսքով, առաջարկների եւ վերլուծության, ընդ որում, բավական չափավոր անալիտիկ ռեժիմում: Ես առաջին անգամ չէ, որ ականատես եմ լինում այդպիսի հմուտ կեղծիքների օրինակների, որոնք հասնում են տեքստային ձեւով, ոճի աննշան փոփոխությունների օգնությամբ: Պետք է ասել, որ տվյալ աշխատանքով զբաղված է պատրաստված անալիտիկների խումբ, եւ նրանց մի մասը բավական լավ տիրապետում է տարածաշրջանային նյութին: Չեմ հանձն առնում պնդել, բայց ինձ թվում է, որ այդ մշակողներից մեկի հետ ես բավական ծանոթ եմ: Կեցցե, տղան, ինչպես միշտ, լավ վաստակեց կեղծիքի վրա, հերթական անգամ: Կա սովորելու բան: Հետաքրքիր կերպով, այդ նյութը վերաձեւվել էր պաշտոնական փաստաթղթի տեսքով, ինչը խոսում է այն մասին, որ նպատակ է դրվել կազմաքանդել որոշ քաղաքական գործընթացներ, ինչն, իհարկե, դրական հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի ազգային առաջնահերթությունների տեսանկյունից, բայց, այդուհանդերձ, «Wikileaks»-ի հրապարակումներին արժե անդրադառնալ որոշակի շտկումներով: Այսպես թե այնպես, միանգամայն պարզ է, որ հարված է հասցվում Օբամայի վարչակազմին, բայց հազիվ թե, որոշ հանգամանքների պարզաբանումից հետո, ԱՄՆ ազգային շահին հասցվի էական վնաս:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ