ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը եւ Փ. Սեմնեբին քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին եւ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: