Նոյեմբերի 11-ին Գլենդելում հեռարձակվող «384» հեռուստակայանի տաղավարում հյուրընկալված ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հարցազրույցից հետո (այն հասանելի է http://www.louysworld.com/2010/11/11 կայքում) նման մեկնաբանություն էր թողել այն դիտողներից մեկը:
Հ. Առաքելյանի սույն հարցազրույցն ուշագրավ է նրանով, որ նա համեմատություններ է անցկացնում ՀՀ երեք նախագահների միջեւ` անթաքույց քարոզելով Ռոբերտ Քոչարյանին` ակնարկելով, թե որքան «ուրախ ու երջանիկ» էր ապրում հայ ազգը նրա պաշտոնավարման տարիներին ու որքան վատ էր ապրում Լեւոն Տեր-Պետրոսյանի, այժմ էլ` շարունակում է վատ ապրել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք:
Նշենք, որ նույն օրերին Հ. Առաքելյանը նաեւ հյուրընկալվել էր Գլենդելի մեկ այլ` «380» հեռուստակայանում, որտեղ քննադատում էր հիմնականում Լ. Տեր-Պետրոսյանին: Սակայն առավել ուշագրավ է նրա` «384» հեռուստակայանին տված հարցազրույցը: Նախ` հաղորդավարը` Ստեփան Քիրեմիջյանը, հենց հաղորդման սկզբում հայտարարում է, թե իրեն հետաքրքրում է Ռ. Քոչարյանը, մասնավորապես` «արդյոք Ռ. Քոչարյանը ճի՞շտ էր վարում տնտեսական քաղաքականությունը»: Հետո հավելում է. «Որովհետեւ Լ. Տեր-Պետրոսյանի վրա, կարծեմ, քաղաքական շիրմաքարն արդեն բոլորը քաշել են, նրան բերել մեջտեղ եւ սկսել նրանգ ինքն իրեն արդեն արել է գործը, եւ կարիք չունենք նրա հարցերն այսօր քննելու: Մեզ հետաքրքրում է Ռ. Քոչարյանը, ով 100 միլիոնով իջեցրել է երկրի պարտքը (ի դեպ, Հ. Առաքելյանն էր այս մասին նախ հայտարարել Գլենդելի գրադարանում ունեցած իր ելույթում, այնուհետեւ` «380» հեռուստակայանով.- Լ.Ս.): Մենք առաջին անգամ լսեցինք, թե ինչպես Ռ. Քոչարյանը հայտարարեց, օմբուդսմենը (մի հատ սենց դաժան բառ կա), որ այս կադրը իմ սխալներից մեկն է եղել, եւ առաջին մարդն է եղել, որ «Ազատություն» ռադիոկայանին «չխեց», ասաց, որ դուք երկրի հերն անիծում եք: Եվ էլի բան արեց, որը կարծես ժողովրդի սրտին դուր եկավ: Այս էֆեկտները մեզ մոտ դառը հիշողություններ են առաջացնում: Բայց այս թնջուկի մեջ տպավորությունն այսպիսին էր` Քոչարյանը պարտքն իջեցրեց, իսկ այսօր պետությունը հենց պարտքի պատճառով է գնում կործանման»: Հաղորդավարի այս երկար ելույթից հետո վերջապես խոսք է տրվում Հ. Առաքելյանին, որտեղ նախ նա հայտարարում է. «Սերժ Սարգսյանի քարոզչական շրջանում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ: 1998-2008թթ. Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում բազմաթիվ շինարարություններ եղան Հայաստանում: Հարյուրավոր կիլոմետրներով ճանապարհներ, մանկապարտեզներ, կամուրջներ, ջրագծեր կառուցվեցինգ վերջը, ահագին շինարարություն եղավ, բայց Ս. Սարգսյանի քարոզարշավի ժամանակ ես չտեսա այդ կատարած աշխատանքի քարոզչությունը, որն իրականում արվել էր: Եթե ասեմ` նոր կառավարություն էր գալու, ուզում էր կարմիր գիծ քաշել, չնմանվել նախորդին` նոր դեմքով, բանովգ Բայց 95 տոկոսը նույն նախարարները մնացին, նույն մարդիկ: Ես սա բացթողում կանվանեի, որովհետեւ մեծ հաշվով թիմը նույնն էր, Ռ. Քոչարյանի թիմն էր, շարունակեց պայքարել, կոալիցիան էլ առանձնակի փոփոխություններ չկրեց»: Հետո անդրադառնալով տնտեսությանը, ՀՌԱԿ ատենապետն ասում է. «Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին արտաքին պարտքը 1 միլիարդ դոլար էր, Ռ. Քոչարյանի ժամանակ կարծեմ 120 մլն, թիվը պարզ չեմ հիշում, բայց հաստատ 1 միլիարդը չի աճել, դեռ մի բան էլ իջել է եւ տոկոսներ է վճարվել: Իսկ Ս. Սարգսյանի պաշտոնավարման այս երկու տարիներին` Տիգրան Սարգսյանի քավորությամբ, 3 միլիարդ դարձավ արտաքին պարտքը, որը պետք է վճարեն մեր երեխաները, թոռները: Թե այդ փողն ի՞նչ եղավ` այլ թեմա է: Եթե գյուղատնտեսության զարգացման, գիտության վրա դրվեին, կասեինք` ջհանդամը, ճիշտ բան են արել, հետ կգա: Ավելին` պետական ռազմավարական ծրագիր է մշակվել, որ` 3 միլիարդը դարձվի 4 միլիարդ: Ճիշտն ասած` սենց ով ասես` կարա կառավարի: Փորձում ես միտք, տրամաբանություն գտնել` չկա: Վերցնենք արտասվող թեմա` մարդու իրավունքներ, մամուլի ազատություն: Շատ տարբերություններ չկան, որ ասեմ՝ մեկը զարգացել է, մյուսն անկում է ապրել: Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էին փակվում թերթեր, նույնիսկ կուսակցություններ, սպանություններ են եղել ճանաչված մարդկանց եւ չեն բացահայտվել, այս ընթացքում էլ եղան: Բայց կա մի զարմանալու բան. ասենք, Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մամուլը հավաքվում էր եւ իրեն հայտարարում էր մամուլի թշնամի: Գնում էին նախագահական պալատ, ինչ-որ թղթեր էին ճղում եւ պարիսպից ներս էին շպրտում, որ` Ռ. Քոչարյան, դու մամուլի թշնամի ես` առանց հասկանալու, որ միայն մամուլի ազատության, դեմոկրատիայի պայմաններում է հնարավոր գնալ պրեզիդենտին կոչել մամուլի թշնամի ու էդ աղբը լցնել պարիսպից ներս: Կստացվի, որ կենտրոնանում եմ Ռ. Քոչարյանի վրա, բայց նորից եմ ասում, երբ փորձում ենք համեմատական բաներ անցկացնել, ստացվում է, որ 1998-2008թթ., իրոք, բոլոր իր թերություններով հանդերձ, զարգացման տարիներ էին: Ով ինչ ուզում է` ասի: Վերցրեք Վիճվարչության տվյալները: Այդ տարիներին մեր տնտեսության աճը երկնիշ էր, հիմա 3-4 տոկոս են ասում, բայց էլի անկում է ապրում»,- ասում է Հ. Առաքելյանը երեւի միայն «պատահաբար» մոռանալով, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, որ «Ա1+» հեռուստաընկերությունը եւս փակվել է նրա իշխանության շրջանում: Քոչարյանի պաշտոնավարման «սրբագրումների» արդյունքում դուրս մնացած իրադարձությունների շարքը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է, որ Առաքելյանի խնդիրը օվկիանոսից այն կողմ միանգամայն այլ է: Ռ. Քոչարյանին նման «դեմոկրատ» ներկայացնելուց հետո, Հ. Առաքելյանը դժգոհում է, որ այսօր մամուլն իրենց համար «փակ» է` «մեկ կենտրոնից կառավարվելով»: Նաեւ հայտարարում է, թե բոլորի վրա «բլոկ կա, ու շատ լավ բլոկ» են արել: Այստեղ նաեւ ուշագրավ է հաղորդավարի` Ստեփան Քիրեմիջյանի պատկերացումը հայաստանյան մամուլի մասին. «Ո՞ր մամուլը, այնտեղ կա դեղին մամուլ, սորոսյան մամուլ, պետական մամուլ: Ո՞ր մամուլն է, որ չեք կարողանում դրա թեւերի վրա մտնեք հանրության հետ խոսելու: Գիտեմ, որ «Ա1+»: Մարդիկ շատ հանգիստ կարդում են, թե ինչպես մի հոգի խեղդվեց Դեբեդում, էսինչ գյուղացու խոտը վառվեց, էս մեքենայի մեջ 3 հոգի կային, երբ վթար տեղի ունեցավ: Էս բաները որ գրվում ա` ձեր համար ի՞նչն ա փակ»: Այս` գյուղացու խոտի, Դեբեդում խեղդվող մարդու մասին հաղորդավարի դիտարկումներից հետո Հ. Առաքելյանը շատ լուրջ պատասխանում է, որ «Ա1+»-ը եւ էլի մի քանի էլեկտրոնային կայքեր լուսաբանում են իրադարձությունները, բայց դրանք հասանելի չեն մարզերի բնակիչներին: Ինչեւէ:
Այնուհետեւ նրանք անդրադառնում են օլիգարխներին, սակայն Հ. Առաքելյանը այդ թեման շրջանցում է` ասելով. «Տիգրան Սարգսյանը քանի՞ անգամ է հարուստ Գագիկ Ծառուկյանից, ունի՞ սեփականություն Հայաստանում, սիրտը ցավո՞ւմ է այդ երկրի համար: Իսպանիայում է իր եղած-չեղածը` դեռ 90-ական թվականներից: Արեք սրա մասին խոսենք, մենք ինչքա՞ն կորեյկոներ ունենք պետական չինովնիկներ, որ այդ երկրում (նկատի ունի` Հայաստանում.- Լ.Ս.) գործուղման մեջ են: Նույնիսկ էն ամենավատ օլիգարխը սեփականություն ունի Հայաստանում»: Հաղորդավարն այստեղ միջամտում է` ասելով, որ Գ. Ծառուկյանի նմանները «քաղաքականությունից դուրս են գալու», որովհետեւ քաղաքականությունն այսօր «տիգրանսարգսյանների» ձեռքում է: Ի դեպ, Հ. Առաքելյանը նաեւ նշում է, որ ամեն նախագահ իր պաշտոնավարման ընթացքում ստեղծում է իր միլիոնատերերին. «Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ` Գռզոն էր, մյուսն էր, Ռ. Քոչարյանի ժամանակ ավելի շատացան այդ մարդիկ, Ս. Սարգսյանի ժամանակ կան: Այսինքն` ամեն ռեժիմն ունի իր ստեղծած մեծահարուստներին»: Նաեւ հավելում է. «Գ. Ծառուկյանը լավ օրից չի մտել քաղաքականություն, ինքն ամեն ինչ ունի, կարար գնար վայելեր, չէ՞: Բայց այդ մարդը մտել է քաղաքականության մեջ, բայց կան առնետներ, որ երկիրը տակից, պահեստի տակի ցորենը տանում են, նրանց ոչ մեկը չի քննադատում, նրանք պետական պաշտոնյա են»: