Տաք ձմե՞ռ

30/11/2010

«Առաջիկա օրերին հանրապետությունը կշարունակի գտնվել արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության ներքո: Դեռեւս առաջիկա 5 օրերին կշարունակվի պահպանվել պարզ, առանց տեղումների եւ բարձր ջերմային ֆոնով եղանակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ Դեկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակից սկսած` օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: «Հայպետհիդրոմետում» կանխատեսում են, որ դեկտեմբերին ջերմաստիճանը կլինի միջինին մոտ: Իսկ թե ինչպիսին կլինի ձմեռը, օդերեւութաբանները կկանխատեսեն առաջիկա օրերին: