«Բուլղարացիների 76%-ը Բուլղարիայում բնակվող հայերին դրական է վերաբերվում»,- հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» միջազգային կոնֆերանսի ժամանակ տեղեկացրեց Բուլղարիայի ԱԳՆ անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Շոպովը։ Նրա խոսքերով, այդ մասին վկայում է բնակչության շրջանում անցկացված սոցհարցումը։ Նույն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տեղացիների մեծամասնության վերաբերմունքն ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ մի փոքր այլ է։