Նախօրեին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Օմբուդսմենի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իր գլխավորած աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: