Ոչ բավարար ժողովրդավարություն

27/11/2010

«Եվրաինտեգրման հարցում հիմնական խնդիրները, որոնց բախվում են «Արեւելյան ընկերություն» ծրագրում ներգրավված երկրները, կապված են ժողովրդավարության զարգացման ոչ բավարար մակարդակի եւ հակամարտությունների կարգավորման հարցերում առաջընթացի բացակայության հետ»,- այդ մասին հայտարարել է «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Ջոբելիուսը` «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ բանակցությունների գործընթացը ՀՀ-ԵՄ ընկերակցության համաձայնագրի շուրջ» նոյեմբերի 26-27-ը Երեւանում անցկացվող կոնֆերանսի ժամանակ: