Գերմանական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող վանականին: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ` վանականը խոստովանել է, որ տարիներ շարունակ սեռական ոտնձգություններ է իրականացրել հոգեւոր ուսումնական հաստատության 6 աշակերտների նկատմամբ: Բացի այդ, վանականի ձերբակալության ժամանակ նրա համակարգչից հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող լուսանկարներ: