«Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծում մեծ տեղաշարժ կա նախընտրական գովազդին վերաբերող մասում»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հավելելով, թե խոսքը քաղաքական գովազդի մասին է, ըստ որի` եթե ընտրություններին մասնակցող անձը լինի պաշտոնյա, եւ նախընտրական շրջանում լուսաբանվի նրա գործունեությունը, դա կհաշվվի նրա նախընտրական գովազդային ժամանակից: Նրա խոսքով` մեծ «տեղաշարժ» է նաեւ այն, որ առաջարկվող փոփոխություններով բոլոր ուժերն իրավունք ունեն պատրաստել այն ծավալի նախընտրական ցուցապաստառ, ինչպիսին ունի ընտրությունների որեւէ մասնակից: