Պարտադրել է

21/10/2005

Կառավարության վերին ոլորտներին մոտ կանգնած պաշտոնյայի փոխանցմամբ, ջրօգտագործման ԾԻԳ-ի գրասենյակի տարածքի երկար փնտրտուքներին վերջ դրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Վերջինս, ինչպես պնդում է մեր աղբյուրը, գրասենյակին պարտադրեց 5 տարի պայմանագրով եւ ամսական բավականին բարձր վարձավճարով վարձակալել իր դստեր սեփականություն հանդիսացող` Հանրապետության փողոցում գտնվող տարածքը։