Արտահերթ նստաշրջան

25/11/2010

Մեր տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ն հրավիրելու է արտահերթ նստաշրջան, որպեսզի կարողանա մինչեւ տարեվերջ քննարկել հրատապ համարվող օրինագծերն ու 2011թ. բյուջեի նախագիծը: Մինչեւ տարեվերջ ԱԺ-ն ունի ընդամենը մեկ հերթական քառօրյա, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, իշխանությունները չեն հասցնի անցկացնել հրատապ համարվող բոլոր օրինագծերը: ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին տեղեկատվությունը: