ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության մամլո ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ի սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: «Հաշվի առնելով դատապարտյալի կողմից նախկինում թույլ տրված ներքին կանոնակարգի բազմաթիվ խախտումները, որոշում է ընդունվել դատապարտյալին տեղափոխել պատժախուց` 15 օր ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ: