Ազատեցին

25/11/2010

Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ (պատժաժամկետի կեսը կրած լինելու համար) ազատ է արձակվել Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում էր ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Մ. Սաղաթելյանի որդին` Սեւակը, «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ հոր առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: