Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ հաղորդագրության համաձայն` մեկ ժամանոց նիստում քննարկվել է Կոնգրեսի կողմից մշակվող կրթության եւ գիտության ոլորտի հայեցակարգի մշակման ընթացքը: Տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ներքաղաքական վիճակի, ինչպես նաեւ՝ արտաքին քաղաքական զարգացումների ողջ սպեկտրի շուրջ: