Եհովան էր հրավիրել

21/10/2005

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնից Վանաձորի Բազումի բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ Թագավորանիստ կոչվող սարում կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 1962թ. ծնված Կ.Պ.-ն: Վերջինս փայտից խաչ է պատրաստել, իսկ դրա վերնամասում փակցված ստվարաթղթի վրա գրել է, որ ինքը Եհովա Աստծո հետեւորդներից է, տերունական երազ է տեսել եւ պետք է համբարձվի երկինք, քանի որ այդ օրն ու ժամը հասել է: Բարեբախտաբար, ականատեսի ահազանգը հնարավորություն տվեց կանխել նրա մահը: Վանաձորի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: