Երկու հայ, մի վրացի

25/11/2010

Բաշկիրիայի մայրաքաղաքում ձերբակալել են խաղային ավտոմատների սրահի գողության մեջ կասկածվող մի քանի մարդու: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը վիճակախաղային ակումբի 3 այցելուներ ծեծել են պահակին, վերցրել ադմինիստրատորի մոտից կանխիկ գումարը, ոսկյա զարդերը եւ բջջային հեռախոսը: Կասկածյալներին գտել են մատնահետքերով: Նրանցից երկուսը հայաստանցի են, մեկը` վրաստանցի: «Հարուցվել է քրեական գործ` «ավազակային հարձակում» հոդվածով, հանգամանքները պարզվում են»,- ասել են Բաշկիրիայի ՆԳ վարչության մամուլի ծառայությունից: