Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգեր Հաբիբ Աբդուլաեւը, ով հայտնի է նաեւ Հաբիբ Մունթեզիր անունով, տուգանվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված անպարկեշտ արտահայտությունների համար, որոնք նա տարածել էր «Facebook» սոցիալական կայքի միջոցով: Նրա գործը լսվել է Բեռլինում: Այժմ նա պարտավոր է վճարել 900 եվրո Գերմանիայի գանձարանին, հակառակ դեպքում նրան ազատազրկում է սպառնում: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 23-ին Գերմանիայի ոստիկանությունն արդեն մեկ անգամ ձերբակալել էր Աբդուլաեւին՝ Գերմանիայում ցույցի ժամանակ Ս. Սարգսյանի հասցեին նմանատիպ արտահայտություններ անելու համար: