Քեշիշյանի հրաժարականը

21/10/2005

Օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Հաճընի նորընտիր քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ վարչապետի նվիրած զենքով Էլցանցի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին սպանելու մեղադրանքով շուրջ մեկ ամիս է` կալանավորված է եւ կալանքի տակ եղած ժամանակ ընտրվել էր քաղաքապետ: Հիմա ՀՀ կառավարությունը պետք է քննարկի նրա հրաժարականի դիմումն ու համապատասխան որոշում ընդունի: Իսկ դրանից հետո արդեն Կոտայքի մարզպետը պետք է այդ քաղաքում համայնքապետի նոր ընտրություններ նշանակի: