Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը աջակցում է իրականացնելու Բուլղարիայում ամերիկյան համալսարանի (քաղաք Բլոգոեւգրադ) կրթաթոշակ-ծրագիր բաց մրցույթը, որին կարող են մասնակցել Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների` այդ թվում նաեւ Հայաստանի միջնակարգ դպրոցների ավարտական դասարանի աշակերտները, ինչպես նաեւ բուհերի ցածր կուրսերի ուսանողները: Համալսարանի դիպլոմը ընդունվում է ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Բուլղարիայում ամերիկյան համալսարանը 2011-2012 թթ. ուս. տարվա ընդունելությունն իրականացնում է քառամյա ժամկետով հետեւյալ բաժիններում`
– բիզնեսի կառավարում
– համակարգչային գիտություն
– տնտեսագիտություն
– եվրոպագիտություն
– պատմություն
– լրագրություն եւ զանգվածային հաղորդակցություն
– մաթեմատիկա
– քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ
– հարավեվրոպական ուսումնասիրություններ:
Կրթաթոշակ-ծրագիրը 4 տարի ժամկետով ապահովում է ուսման եւ բնակարանի վարձերը, ուսանողական գործունեության վճարը` մասնակի կամ ամբողջական`կախված թեստերի միավորներից եւ համալսարանի կողմից փաստաթղթերի գնահատումից: Ֆինանսավորման մեջ չեն մտնում ճանապարհածախսը, վիզան, սնունդը եւ գրքերը:
Բուլղարիայում ամերիկյան համալսարանում ուսուցումն իրականացվում է ամերիկյան մեթոդներով: Ուսուցման լեզուն անգլերենն է: Դասախոսները հրավիրված են ԱՄՆ-ի եւ եւ Եվրոպայի համալսարաններից: Վերջին կուրսի ուսանողների ստաժավորումը իրականացվում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայի խորհրդի երկրներում:
Բուլղարիայում ամերիկյան համալսարանի կրթաթոշակ-ծրագիր բաց մրցույթն անցկացվում է 2 փուլով.
1. Փաստաթղթեր
Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է 2010 թ. դեկտեմբերի 17-ը:
Ուշադրություն: Դիմումները պետք է ներկայացնել Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական տեղեկատվական կենտրոն:
Ֆինանսական օգնության դիմումների (Application for AUBG Financial Assistance) հանձնման վերջնաժամկետն է 2011թ. մարտի 1-ը:
2. Ստանդարտացված թեստեր
Դիմորդները կհանձնեն TOEFL եւ SAT քննությունները 2011թ. հունվար եւ փետրվար ամիսներին: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ամերիկյան խորհուրդների կրթական տեղեկատվական կենտրոն:
Հասցե` Բաղրամյան 1, բն.1, Երեւան, 0019
Հեռ/Ֆաքս` (37410)54-40-12, 54-40-15, 56-00-45: Փաստաթղթերի հանձնման վերջին ժամկետը 2010թ. դեկտեմբերի 17-ն է: