Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ ապազավթման համար ուժ չի կիրառելու, նույնիսկ, եթե Ռուսաստանը շարունակի իր սադրիչ գործողությունները Վրաստանի դեմ: Փորձագետները պարզել են Վրաստանի նախագահի հանկարծակի խաղաղասիրության պատճառը: Պարզվում է, որ ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտը» հարցումներ է անցկացրել Վրաստանում եւ պարզել, որ վրացիների 78 տոկոսը հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու օգտին: Վրացի փորձագետները Սահակաշվիլիի քայլը «խելոք արարք» են որակել, սակայն միաժամանակ նշել են, որ «նա այն մարդն է, ով պատերազմ է սկսել Ցխինվալում, եւ նրան ոչ ոք չի հավատում»: «Նա Ռուսաստանի կողմից չի կարող ընկալվել որպես հուսալի գործընկեր»,- նշել են նրանք: