Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ հետաձգել են Հայաստանում նոյեմբերի վերջին նախատեսված իրենց խորհրդաժողովը: Հիշեցնենք, որ կուսակցության անդամները հոկտեմբերին Երեւան կատարած այցի ժամանակ հայտարարել էին, որ նոյեմբերի վերջին ծրագրում են Հայաստանում կազմակերպել խորհրդաժողով, որի ընթացքում մշակելու են ճանապարհային քարտեզ ու այն ներկայացնելու են Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին: «Մեզ ուղղակի ժամանակ է պետք: Որոշ տեխնիկական խնդիրներ կան, ուստի հնարավոր է, որ համաժողովը հետաձգենք մինչեւ գարուն: Այն անպայման տեղի է ունենալու, եւ դա լինելու է աննախադեպ հավաք»,- վստահեցրել է Թունա Բեքլեւիչը: