Գնալու է Թուրքմենստան

23/11/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Թուրքմենստան: Այս մասին երեկ տեղեկացրել է Նախագահի մամուլի գրասենյակը: Այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպելու է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ: Երկու նախագահների բանակցություններից հետո նախատեսված է նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն: