Հանդիպման տեղը փոխել չի կարելի

23/11/2010

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսվա ընթացքում սա երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն երկրորդ հանդիպումն է Մոսկվայում. նույն ձեւաչափով հանդիպում կայացել էր նաեւ նոյեմբերի 6-ին: Նշենք նաեւ, որ նոյեմբերի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կարճատեւ զրույց էին ունեցել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: