Ազատություն Նիկոլին

23/11/2010

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցը անտարբեր չի թողել նաեւ Հայաստանի մշակույթի գործիչներին, արվեստի աշխարհի ներկայացուցիչներին: Վերջիններս, ինչպես լրագրողական համայնքի ներկայացուցիչները, համերաշխ են մի հարցում. Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է անձեռնմխելի լինի: Վաղը ժամը 16։00-ին մշակույթի գործիչները` գրողներ, դերասաններ, նկարիչներ, քանդակագործներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, ակցիա կանցկացնեն Երեւանի Կոմիտասի արձանի մոտ (Կոնսերվատորիայի այգում), որի ընթացքում կընդունվի նաեւ հայտարարություն: Իսկ մինչ այդ Հայաստանի թերթերի խմբագիրները շարունակում են իրենց նախաձեռնած ակցիաները` Նիկոլի ազատության պահանջով: Օրինակ, այսօրվա մի շարք թերթերի առաջին էջում ընթերցողները կտեսնեն Նիկոլ Փաշինյանի նկարը` «Ազատություն Նիկոլին» գրությամբ: