73-ամյա օրենքով գող Ասլան Ուսոյանը` «Դեդ Հասանը», արդեն ապաքինվել է, սակայն այժմ նախկինից ավելի է վախենում իր կյանքի համար եւ մի քանի անգամ ուժեղացրել է իր թիկնազորը: Եթե սեպտեմբերին նրան ուղեկցում էին վարորդն ու թիկնապահը, ապա այժմ նրան պաշտպանում են 10-ից ավելի թիկնապահներ: Մոսկվայում նա շրջում է շարասյունով, որը, ըստ կանխատեսների` չի զիջում պետության առաջին դեմքերի ավտոշարասյանը, թեեւ լրագրողներին հաջողվել է նկարել նրան մոտ հեռավորությունից` առանց թիկնապահների կողմից նկատվելու: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Դեդ Հասանի» դեմ մահափորձ էր կատարվել Մոսկվայի Տվերսկոյ փողոցում: Ուսոյանն ու նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը հրազենային վնասվածքներ էին ստացել: