Դեպարդյեն` Ղարաբաղին

23/11/2010

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կոչ է արել նվիրատվություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ` Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով: Տեսանյութը տեղադրված է «YouTube» կայքում: Հիշեցնենք, որ դերասանը Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերով այս տարվա սեպտեմբերին այցելել էր Հայաստան, հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Նշենք նաեւ, որ 2009 թ. Ֆրանսիայից կատարվել էր 1.3 մլն եվրոյի նվիրատվություն: