Հերթական լրտեսը

23/11/2010

ԱՄՆ-ը տիեզերք է արձակել նոր հրթիռակիր` Delta-4, որի վրա գտնվում է նոր լրտես-արբանյակ: Այդ մասին հայտնում է Space.com-ը: Ինչպես հայտնել է ԱՄՆ ռազմա-տիեզերական հետախուզության Ազգային վարչության ներկայացուցիչը, տվյալ առաքելությունն ուղղված է ԱՄՆ ազգային անվտանգությունը սպասարկելուն: Արձակված նոր լրտես-արբանյակի մասին ամբողջ տեղեկատվությունը պահվում է գաղտնի: Հաղորդվում է միայն, որ այն հանդիսանում է աշխարհում ամենամեծը: