Արգենտինայի խորհրդարանում կին պատգամավոր Գրասիելա Կամանոն բռունցքով հարվածել է իր գործընկեր Կառլոս Կունկենի դեմքին: Ըստ արգենտինական լրատվամիջոցների, դեպքը տեղի է ունեցել Արգենտինայի խորհրդարանի Վերին պալատում բյուջեի քննարկումների ժամանակ: «Մեկ տարի շարունակ համբերում էի: Անընդհատ բղավում եւ ինձ վրա էր հարձակվում»,- հայտարարել է կին խորհրդարանականը: Իսկ Կունկելը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել կատարվածը: Սակայն, եթե վերջինս բողոք ներկայացնի իր իգական սեռի գործընկերոջ արարքի առնչությամբ, խորհրդարանը կարող է պատժամիջոցներ կիրառել Կամանոյի նկատմամբ: Նշենք նաեւ, որ խորհրդարանականների միջեւ վիճաբանությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ: