Երեքին` մինչեւ տարեվե՞րջ

20/11/2010

Նախագահականի նստավայրին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ԵԽ ԽՎ-ի եւ միջազգային այլ կառույցների ճնշման արդյունքում իշխանությունները քննարկում են մի քանի քաղբանտարկյալների մինչեւ տարեվերջ ազատ արձակելու հարցը: Այս փուլում խոսքն այն քաղբանտարկյալների մասին է, ում առնչությամբ կարող է կիրառվել պատժից պայմանական վաղաժամկետ արձակելու տարբերակը: Այս պահին լրացել է քաղբանտարկյալներ Գաբրիել Գաբրիելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ռոման Մնացականյանի վաղաժամկետ ազատման ժամկետը: Սակայն կալանավայրերում նրանցից երկուսի նկատմամբ տույժ է նշանակվել, ինչն օրենքով երկարացնում է այդ ակտի կիրառման ժամկետը: Թեեւ այս իրավիճակում գտնվող քաղբանտարկյալների դեպքում էլ չի բացառվում, որ խրախուսում կիրառվի, որպեսզի մինչեւ տարեվերջ նրանք ազատ արձակվեն: Քաղբանտարկյալներից Ֆելիքս Գեւորգյանի, Շմավոն Գալստյանի, Արամ Բարեղամյանի վաղաժամկետ արձակման ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին: Քննարկվում է նրանց էլ տարեսկզբին ազատ արձակելու տարբերակը: Մեր տեղեկություններով՝ մյուս քաղբանտարկյալների առնչությամբ իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել: