Դադարեցվել է

20/11/2010

Օրեր առաջ Երեւանի Նոր Նորք թաղամասի Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապների կոթողներ» այգում դադարեցվել է շինարարությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին այգում ծառահատումներ էին սկսվել` այդ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու համար: Այգու ոչնչացման հեռանկարը բողոքի մեծ ալիք էր առաջացրել Նոր Նորքի բնակիչների շրջանում: Նշյալ այգու տարածքը սեփականության իրավունքով ձեռք էր բերել ՀՀ քաղաքացի Ռուբեն Կարախանյանը եւ Երեւանի քաղաքապետարանից շինարարության թույլտվություն էր ստացել: Հետաքրքրականն այն է, որ «Վիշապների կոթողներ» ցուցանակի վրա ՀՀԿ կուսակցության զինանշանն էր փակցված: Նշված էր նաեւ, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ-ի կողմից: