Կրթության բյուջեն` 23 մլրդ դրամ

21/10/2005

2006թ. ուսուցիչների աշխատավարձերի վճարման համար տրամադրված է 23 մլրդ դրամ` նախորդ տարվա 20 մլրդ-ի փոխարեն: Ըստ ԿԳՆ նախարար Ս. Երիցյանի` «Այսօր ուսուցիչների թիվը հասնում է 46 հազարի, թեպետ եւ չի բացառվում նոր կրճատումներ՝ կապված առաջին դասարանցիների թվային պակասի հետ»: Ս. Երիցյանը հավաստիացնում է, որ մոտակա 2 տարիներին Հայաստանի բոլոր դպրոցներում կլինեն համակարգիչներ: 2006թ. արդեն 300 ուսումնական հաստատություններ կստանան համակարգիչներ, իսկ 80 դպրոց Ինտերնետի մուտք կունենա: