Երեկ Երեւանի Նոր Նորք թաղամասի Գայի փողոցի 31 շենքի հարեւանությամբ գտնվող Վիշապների այգում սկսվել է նոր «ծառասպանություն»: Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ այգու տեղում որոշել են 18 հարկանի շենք կառուցել: Բնակիչները տեղյակ չեն, թե ովքեր են լծվել 1970-ական թթ. ստեղծված այգու ոչնչացման աշխատանքներին: Ըստ նրանց՝ շենքի կառուցման համար 150 ծառ կտրելու են: «Իշխանությունները ժողովրդին հիմարի տեղ են դնում…»,- բողոքում էին բնակիչները: Ապա թե` «Հենց մի հատ ծառ տնկում են, տելեվիզորով սկսում են էնքան ասել, բայց որ էսքան ծառեր կտրում են, այգին ոչնչացնում են, ձեն չեն հանում»,- ասում էին Նոր Նորքի բնակիչները: Բնակիչների հետ զրույցը տեսագրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեսագրությունը տեղադրված է Youtube-ում. http://www.youtube.com/watchգv=BG2xT27xAGo: