Քյոլնում թաղման բյուրոներից մեկի սեփականատեր գերմանացի գործարարները ներկայացրել են սեռական փոքրամասնությունների համար նախատեսված դագաղներ: Գեյերի դագաղներն առանձնանում են իրենց դիզայնով. նրանց վրա պատկերված են համասեռական բնույթի էրոտիկ պատկերներ: Այդ դագաղները պատրաստվում են սոճու փայտից եւ արժեն 1600 եվրո: Գերմանիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հավանություն են տվել այդ գաղափարին: