Սթիվ Ֆորբսը պաշտոնից հեռացել է

18/11/2010

«Forbes Media»-ի նախագահ Սթիվ Ֆորբսը եւ կազմակերպության գործադիր տնօրեն Թիմ Ֆորբսը հեռացել են զբաղեցրած պաշտոններից: «Reuters»-ի փոխանցմամբ` նրանց տեղը զբաղեցնելու է Մայք Փերլիսը: Սթիվ Ֆորբսը պահպանել է տնօրենների խորհրդի նախագահի եւ «Forbes Media»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը թողարկում է «Forbes» պարբերականը: Իսկ Թիմ Ֆորբսը կզբաղեցնի «Forbes Digital» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ կընդգրկվի «Forbes Media»-ի տնօրենների խորհրդի կազմում: Հիշեցնենք, որ «Forbes» պարբերականի տպաքանակը հասնում է 900.000-ի, իսկ հրատարակության կայքի այցելուների թիվը ամսական հասնում է 15 մլն-ի: 1917թ. հրատարակվող «Forbes»-ից բացի, «Forbes Media»-ն հրատարակում է նաեւ «ForbesLife» եւ «ForbesWoman» պարբերականները, ինչպես նաեւ՝ «RealClearPolitics.com» եւ «RealClearSports.com» կայքերի սեփականատերն է: